Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Անկարգություն Բաքվի խաղերում՝ ծեծկռտուք, վթար և «վատ մրցավարներ»

Անկարգություն Բաքվի խաղերում՝ ծեծկռտուք, վթար և «վատ մրցավարներ»
18.06.2015 | 10:54

Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերը նշանավորվեցին ոչ միայն աննախադեպ պաթոսով, այլև կարգապահության ու կազմակերպվածության ցածր մակարդակով։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խաղերի մեկնարկից ի վեր գրանցվել են մի քանի արտակարգ պատահարներ։
Խաղերի հենց մեկնարկին ավտովթարից տուժեցին ավստրիացի մարզուհիները։ Հետո ծեծկռտուքներ եղան։ Մրցագորգում ձեռքերին ազատություն էին տվել բելառուս մարզիկ Վլադիսլավ Անդրեևն ու վրացի Վլադիմիր Խինջեգաշվիլին։ Երկու մարզիկներն էլ որակազրկվել են։ Ֆրանսիացի ըմբիշ Էլ Օուրագե Զոհերան ադրբեջանցի Յաշար Ալիևին պարտվելուց հետո փորձել էր հարձակվել նրա վրա։ Մրցավարները հազիվ էին կարողացել հանգստացնել ֆրանսիացի մարզիկին։
Ադրբեջանը բողոքում է մրցավարներից։ Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ Ալթայ Հասանովի խոսքով՝ իրենք քննարկում են, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել ադրբեջանցի մարմնամարզուհիներին ցածր գնահատական դրած մրցավարների դեմ։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ